«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Կինոդիտում՝ «Գյոթե» կենտրոնում

Կինոդիտում՝ «Գյոթե» կենտրոնում
11.04.2018 | 12:17

Ապրիլի 12-ին` ժամը 19:00-ին, «Գյոթե» կենտրոնում տեղի կունենա կինոհանդիպում՝ նվիրված «Ալիսը քաղաքներում» (Գերմանիա, 1974թ., 113ր.) կինոնկարին՝ Վիմ Վենդերսի «Ճանապարհային եռերգության» առաջին ֆիլմին: «Սա Վենդերսի չորրորդ լիամետրաժ կինոնկարն է: Եթե նախկին երկու գործերում նա իրեն դրսևորել էր որպես չափազանց տաղանդավոր ու խոստումնալից ռեժիսոր, ապա «Ալիսը քաղաքներում» ֆիլմով Վենդերսն անմիջապես համալրեց աշխարհի լավագույն կինոգործիչների շարքերը և սկսեց 1970-1980-ականներին անթիվ գլուխգործոցներով հարթած իր կինոուղևորությունը»,- ասվում է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:

Քննարկումը կվարի կինոռեժիսոր, կինոգետ Գարեգին Զաքոյանը:
Ֆիլմը կցուցադրվի բնօրինակ լեզվով և հայերեն ենթագրերով:
Մուտքն ազատ է:

Դիտվել է՝ 1727

Մեկնաբանություններ